Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:04

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ մեղադրանք է առաջ քաշվել «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող տարածքի ապօրինի օտարման կապակցությամբ

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ մեղադրանք է առաջ քաշվել «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող տարածքի ապօրինի օտարման կապակցությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնք փաստում են Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման մասին։

Վերջիններիս ոչ իրավաչափ գործունեության արդյունքում Երևան քաղաքի «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող (գլխավոր հատակագծով ներառված է հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում) և Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ մակերեսով հողատարածքը քաղաքապետի 12.03.2008 թ. որոշմամբ ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից։ Իսկ այնուհետև քաղաքապետի մեկ այլ որոշմամբ (08.04.2008 թ.)` օրենսդրորեն օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը 164.760.000 ՀՀ դրամով (այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով), օտարվել է (ուղղակի վաճառքի ճանապարհով) «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին։

Նշյալ և մի շարք այլ փաստերի հիմքով սույն պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+