Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։
Ըստ տվյալների՝ 13 համայնքում անցկացվում են հերթական ընտրություններ, իսկ 6-ում՝ արտահերթ:
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ առավոտյան ժամը 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված 33 ընտրական տեղամասեր։
Ժամը 12.00-ից սկսած ԿԸՀ-ի համացանցային կայքում երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվեն ընտրությունների անցկացման ընթացիկ տեղեկություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






