ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 29-ին շրջայց է կատարել առաջին զորամիավորման զորամասերում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել զորավարժարաններից մեկում, ռազմավարական զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների վրանային ավանում, բացազատված ուսումնական կետերում, հետևել կրակային պատրաստության պարապմունքներին։
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը Դավիթ Տոնոյանին ներկայացրել է պահեստազորայինների հետ անցկացվող պարապմունքների ընթացքը, ընդգծել համալրված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






