Խոսքն առնվազն 50 մլրդ դոլար գումարի մասին է. նշել է կայացվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
ԱՄՆ-ն Իրանին պետք է վճարի առնվազն 50 մլրդ դոլար՝ որպես պատժամիջոցներից վնասի փոխհատուցում, որպեսզի Թեհրանը վերադառնա միջուկային գործարքին։ Այս մասին հայտարարել է համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե ամերիկացիները ցանկանում են վերականգնել միջուկային գործարքը, ապա ոչ միայն պետք է իրենք վերադառնան գործարք, այլ նաև Իրանին պետք է վճարեն առնվազն 50 մլրդ դոլար՝ որպես պատժամիջոցներից հասցված վնասի փոխհատուցում»,-նշել է Ռեզայինը։
Իրանի միջուկային գործարքի խնդիրը սրվել է 2018 թվականի մայիսի 8-ի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և նավթի արտահանման ոլորտում ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






