ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին՝ Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքների ամփոփման ժամանակ, նշեց Սինգապուրի Հանրապետության վարչապետը:
Լի Սյեն Լուն նշեց, որ Սինգապուրի համար կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ-ի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր, որը երկու տարուց ավելի ընթացած բանակցությունների արդյունք է:
Սինգապուրի վարչապետի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ անդամ երկրների և Սիգապուրի համար համագործակցության փոխշահավետ պայմաններ է ապահովում։
«ԵԱՏՄ-ի հետ այսպիսի համաձայնագիր կնքելը մեկ քայլ առաջ է մեզ համար: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում, և ունի տնտեսական աճի մեծ հեռանկարներ»,- ասաց Սինգապուրի վարչապետը:
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հետո Սինգապուրի և Հայաստանի միջև ստորագրվել է Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր:
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...