Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Երևանի համար շատ կարևոր են Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները։ «Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, և մենք հույս ունենք, որ այդ գործընկերությունն ավելի ու ավելի ուժեղ կլինի։ Շնորհակալություն ձեր պատրաստակամության համար։ Ես վստահ եմ, որ մեր հարաբերություններն ավելի ու ավելի են ուժեղանալու, մենք, համենայնդեպս, տրամադրված ենք այդ կերպ», – ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը անդրադարձել է նաև Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովի արդյունքներին։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այսօր իսկապես նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել ԵԱՏՄ շրջանակներում. պայմանագիր է ստորագրվել Սինգապուրի հետ: ՀՀ վարչապետը հիշեցրել է նաև, որ ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը:
«Շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում։ Սա շատ հիշարժան փաստ է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության համար։ Ես բավարարված եմ, որ ԵԱՏՄ_ում մեր նախագահությունը ստացվեց այդպիսին», – ասել է Նիկոլ Փաշինյանը ։
Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Հայաստան – Ռուսաստան ռազմավարական բնույթի հարաբերությունները, նշելով, որ դրանք շաղկապված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների ընթացքում,այլև դարեր շարունակ շաղկապված են եղել։
ՌԴ նախագահը նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: «Դրանք իսկապես լավ են երրորդ երկրների մեր գործընկերների հետ կապերի զարգացման տեսանկյունից։ Եվ որ ոչ պակաս կարևոր է, նույնիսկ ավելի կարևոր է մեզ համար, չկա ոչ մի ձախողում, հակառակը ՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պահվում եմ։ Դուք այն մարդն եք, ով առավելագույն ջանքեր է գործադրել նման արդյունավետ աշխատանքի համար, ուստի ես Ձեզ ոչ միայն շնորհավորում եմ, այլև ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել», – հայտարարել Է Վլադիմիր Պուտինը։
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...