Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումից հետո ԱՄՆ-ը Թուրքիային դուրս թողեց F-35 կործանիչների ծրագրից:
Նախագծից Թուրքիայի դուրս մնալուց հետո այժմ շրջանառում է վերջինիս մեկ այլ երկրով փոխարինելու հարցը։
F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի հեռացվելուց հետո վերջինիս դեռևս մեկ այլ երկիր չի փոխարինել։
Թուրքիայում այժմ մտահոգություններ կան, թե որ երկիրը կփոխարինի իրեն այդ ծրագրում:
Թուրքական աղբյուրներում շրջանառվում է այն տեղեկությունը, որ Թուրքիայի փոխարեն F35-երի ծրագրում կընդգրկվի Ավստրալիան. այս մասին հայտնում է «Էրմնեիհաբերը»:
Ավստրալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ երկրի պաշտպանության նախարար Մելիսա Փրայսը մեկնելու է ԱՄՆ և նշվում է, որ Ավստրալիան ցանկանում է ներառվել F-35-ի արտադրության ծրագրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







