ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել ՍԴ դատավոր(անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խմբակցությունում ուսումնասիրել են հիմնական դրույթները, փաստաթղթերը, նկատել, որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումները շատ թույլ են։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ քանի որ ԱԺ-ն չէ որոշողը ՝ Թովմասյանը կմնա՞, թե կհեռանա, որոշողը ՍԴ-ն է, այս իսկ պատճառով էլ խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը։
Գագիկ Ծառուկյանը հավելել է, որ նախորդ գումարման ԱԺ-ում իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու հարցով քվեարկության ժամանակ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







