Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:18

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում խոսել է Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում խոսել է Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի գործունեությունը։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաև ԵԽԽՎ 2240 բանաձևին, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիներ»։

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս բանաձևը պետք է կյանքի կոչվի, որպեսզի ի թիվս սառեցված հակամարտությունների, չլինեն նաև սառեցված բանաձևեր, որոնք ԵԽԽՎ-ում այդքան էլ քիչ չեն։

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ այն պատասխանատու է Հայաստանում մարդու իրավունքների լիարժեք իրացման համար։

Զոհրաբյանը նշել է, որ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ավելի է ուժեղացվել և ընդլայնվել, ինչը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ ավելի լայն շրջանակ ընդգրկել, և այսօր այս ինստիտուտը մեր երկրի ամենակայացած կառույցներից է։

«Մանրակրկիտ ուսումնասիրելով անցած տարիների գործունեությունն ու համապատասխանությունը փարիզյան սկզբունքներին՝ Հայաստանի օմբուդսմանին շնորհվել է ՄԱԿ-ում «Ա» կարգավիճակ։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն ունի որոշակի ինստիտուցիոնալ և ֆինանսական երաշխիքներ` նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով, որոնք ապահովում են մարդու իրավունքների պաշտպանի անկախությունն ու իր գործառույթների լիարժեք կատարումը: Մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման սահմանադրական իր առաքելությունն իրականացնելով` վերջինս նպաստում է երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետ գործարկմանը»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սերտորեն համագործակցում և ակտիվ կապեր է հաստատում ոչ միայն պետական և ազգային, այլև միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ` վերջինիս տրամադրելով անկողմնակալ և օբյեկտիվ տեղեկություններ` Հայաստանի դեմ գործընթացներում հանդես գալով որպես երրորդ կողմ:

Հայկական պատվիրակության անդամը նշել է, որ մարդու իրավունքները պաշտպանելու և խտրականության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով մադու իրավունքների պաշտպանի ինստիտուտն իրազեկման միջոցառումներ է անցկացնում Հայաստանի ոչ միայն քաղաքային, այլև գյուղական տարածքներում՝ կազմակերպելով առանձին հանդիպումներ քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ակտիվիստների և տեղական իշխանությունների հետ:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կարևորությունը:

Զոհրաբյանը նշել է, որ «Եվրոպայում Մոխրագույն գոտիներ՝ մոռացված մարդկանց դեպքերը» քննակմանը ներկա էր նաև Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանը։

«Մարդու իրավունքների ինստիտուտը Արցախի կայացած ինստիտուտներից է, և արդեն տաս տարուց ավելի է Արցախի օմբուդսմանի հաստատությունը եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի լիարժեք անդամ է։

Քանիցս այս ամբիոնից հնչել է, որ Եվրոպայում չպիտի լինեն «գորշ գոտիներ» և որ մարդու իրավունքը չի կարող և չպիտի պայմանավորվի տվյալ տարածքի քաղաքական, իրավական կարգավիճակով։ Մեկ տարի առաջ մեր Վեհաժողովը ընդունեց 2240 բանաձևը, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիները»»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս բանաձևը վերջապես պետք է կյանքի կոչվի՝ հիշեցնելով այս բանաձևով Վեհաժողովը վերահաստատեց ԵԽ անդամ պետությունների նկատմամբ ստանձնած իրավական պարտավորությունները՝ լիարժեքորեն համագործակցելու և բարեխղճորեն գործելու մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգի մեխանիզմների հետ, ներառյալ՝ հակամարտության գոտիներ մուտքի առումով։

«Հույս ունեմ, որ այս դեպքում մենք ի թիվս սառեցված հակամարտությունների, չենք ունենա նաև սառեցված բանաձև, ինչի օրինակները, ցավոք, մեր Վեհաժողովում քիչ չեն եղել»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+