Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է մանկապարտեզի շենք շինարարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մանկապարտեզի շենքի կառուցման խոստումը տրվել է այս տարվա մարտի 16-ին Ռանչպար կատարած այցի ժամանակ։
Համաձայն Նիկոլ Փաշինյանի գրառման՝ մանկապարտեզի շենքը կառուցվում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանի միջոցներով։
«Սա նաև փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ-ն ընդունեց պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին հայտարարությունը
ՀՀ խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը։ Նախագիծը նախկինում...