Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:46

Գագիկ Նիկողոսյանը մեդալակիր է դարձել, իսկ հայ մարզուհիները 3 հաղթանակ են տարել

Գագիկ Նիկողոսյանը մեդալակիր է դարձել, իսկ հայ մարզուհիները 3 հաղթանակ են տարել

Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում:
Հրաձիգներն այսօր են սկսել պայքարը, վաղը կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները: Հրաձգության հավաքականի կազմում ևս 3 մարզիկ է ընդգրկված՝ Արմեն Գևորգյանը, Նարե Մելքումյանը և Էդիտա Մանուչարյանը, որոնք հանդես են գալու հրացան և ատրճանակ մրցաձևերում, ինչպես նաև միքստ ձևում:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում ելույթներն ավարտել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները: Նրանք զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ, հայ մարզուհիները 7 հանդիպում են անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն: Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի աղջիկների համար ևս սա առաջին միջազգային փորձն էր:

Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի և գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերին մրցավայրից հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մեդալային հավակնություններն այսքանով չեն ավարտվում. «Բավական ներկայացուցչական թիմ ունենք՝ 22 մարզիկով: Արդեն մեդալ ունենք և էլի ենք մեդալներ ակնկալում: Հուսամ, որ ավարը լավը կլինի, և ապագայում կուրախանանք այս մարզիկների նորանոր հաղթանակներով»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+