Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին՝ Իրաքի Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ձերդ Գերազանցություն, ջերմ շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին՝ Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործընկերային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






