Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին հանրապետության կենտրոնական հատվածներից մեկում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին. հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա մեր պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման առանցքային գործոններից մեկը:
Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Արցախի Հանրապետության պաշտպանության գործում անձնական արիություն և խիզախություն ցուցաբերած մի խումբ զինծառայողների:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






