Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանն ու Արմեն Սարգսյանն անդրադարձել են Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված և նեղ կազմով նիստը։ Նիստի արդյուքում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքվել է ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






