Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։Այս մասին իր Ֆեյսբուքյան կայքէջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանական կողմի այս սադրանքն անպատասխան չի մնա», — գրել է Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը: Արծրուն Հովհաննիսյանը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին:
Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ զինծառայողի մահը կապված չէ մեկ օր առաջ տեղի ունեցած միջադեպի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






