Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ԱՆ-ն ընդունվեց փակ և գաղտնի քվեարկությամբ։ Նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց 98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Քվերակությանը մասնակցել է 101 պատգամավոր, 2 քվեարթեթրիկ ճանաչվել է անվավեր։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել նախագծի քվերակությանը՝ նշելով, որ բավարար հիմքեր չկան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար։
Հիշեցենենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Հավելենք, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցել Ազգային ժողովում իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը՝ նշելով, որ այդ գործընթացն ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






