Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:01

Ֆրանսիացի պաշտոնյաները կոչ են անում ԵՄ-ին հրաժարվել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագրից. Le Monde

Ֆրանսիացի պաշտոնյաները կոչ են անում ԵՄ-ին հրաժարվել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագրից. Le Monde
Տարբեր քաղաքական խմբերի շուրջ 15 ընտրված ներկայացուցիչներ, այդ թվում` Պրովանս-Ալպերի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն և Սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվյե Ֆորը, ուրբաթ օրը կոչ են արել ԵՄ-ին «հրաժարվել» Ադրբեջանի հետ գազի ներկրման կրկնապատկման մասին համաձայնագրից՝ դատապարտելով այդ երկրի «ռազմատենչ նկրտումները»: Այս մասին հայտնում է «Անտիտոպոր» գործակալությունը՝ վկայակոչելով «Le Monde» թերթին։ «Այս նախաձեռնությունը շարունակում է կատաղած մրցավազքը մեր մոլորակի ռեսուրսների օգտագործման համար և Եվրամիությանը դնում է ռազմատենչ նկրտումներով պետությունից նոր կախվածության վիճակում»,- ասվում է Le Monde օրաթերթում: Նրանք կոչ են արել Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանի հետ այս նախագծից, ինչպես նաև Եվրախորհրդարանից՝ առանց որևէ պատրվակով վավերացնելու համաձայնագիրը, որը ռուսական գազից կախվածությունը կվերածի ադրբեջանական գազից կախվածության։ Նրանց խոսքով՝ կովկասյան երկիրը «մասնակցում է նաև սպառազինությունների ֆինանսավորման համար կատաղած մրցավազքին, որոնք հայերին ոչնչացնում են Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում»: «Ադրբեջանը հասկացրել է, որ իրեն չի հանգստացնում ռազմական հաղթանակը»,- պնդում են հայտարարության հեղինակները՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմի մասին: Նրանք կարծում են, որ այս համաձայնագիրը նաև «անցյալի պատասխանն է, որը հակասում է բնապահպանական անցման պարտավորություններին և ավելի ինքնիշխան Եվրոպական Միության համար կանաչ էներգիայի պահանջին»: «Ադրբեջանը որպես գազի մատակարար ընտրելով՝ տիկին ֆոն դեր Լյայենը փաստացի թուլացնում է Եվրամիությունը»,- զգուշացնում են նրանք: Մասնավորապես, տեքստի տակ ստորագրել են «Եվրոպա․ Էկոլոգիա․ Կանաչներ» կուսակցության ազգային քարտուղար Ժուլիեն Բայուն, «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունից Կլեմենտինա Օտենը, հանրապետականների եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, Կանաչների եվրապատգամավոր Յաննիկ Ժադոն, Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը (ձախ միություն), ինչպես նաև հանրապետական սենատոր Բրունո Ռետայոն: Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 18-ին Բաքվում հայտարարել էր Ադրբեջանից ԵՄ մի քանի տարվա ընթացքում գազի ներմուծումը կրկնապատկելու մասին Ադրբեջանի հետ համաձայնության մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+