Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ։
Ադրբեջանական զորքերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 800 կրակոց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






