Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:56

Արմեն Սարգսյանը այցելել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը այցելել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (լուսանկարներ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Սերբիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակներում նախագահ Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում։

Նախագահին և նրա տիկնոջն ուղեկցել է ակադեմիայի նախագահ Վլադիմիր Կոստիչը. նրանք շրջել են հաստատությունում, այնուհետև հանդիպել ակադեմիայի ղեկավար կազմի հետ։

Նախագահ Սարգսյանը ակադեմիայի նախագահ Վլադիմիր Կոստիչի հետ զրուցել է հաստատության կառուցվածքի, գործունեության ոլորտների, ինչպես նաև համագործակցության հնարավորությունների մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Սարգսյանին հայտնել են, որ ակադեմիան հիմնվել է 1841 թ.-ին և ներկայումս ունի ութ գիտական հաստատություն, գիտահետազոտական կենտրոններ, ինչպես նաև մասնաճյուղ Նովի Սադ քաղաքում։

Ակադեմիան այժմ աչքի է ընկնում իր հարուստ արխիվով և մեծ գրադարանով, որտեղ պահվում է գիտության ու արվեստի տարբեր բնագավառներին վերաբերող ավելի քան 1.5 մլն անուն գիրք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+