Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:54

ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Սերբիա այցելելու հնարավորություն կունենան

ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Սերբիա այցելելու հնարավորություն կունենան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ հետ պաշտոնական այցով գտնվելով Սերբիայի Հանրապետությունում՝ հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը, տեղեկացնելով զրուցակիցներին պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, նշել է, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն և նման ճակատագիր, և այժմ նույնպես երկու երկրները նման շատ խնդիրներ ունեն։

Նախագահն ընդգծել է, որ Սերբիայի հետ համագործակցության զարգացման նպատակները պայմանավորված են նաև էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում այդ երկրի մեծ ներուժով՝ հիշեցնելով, որ ժամանակին Երևանում «Մարս» գործարանի կառուցման աշխատանքներում լայն ներգրավվածություն են ունեցել հարավսլավացի մասնագետները, քանի որ այդ երկիրն ուներ զարգացած էլեկտրոնային արդյունաբերություն։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ Հայաստանի զարգացման կարևորագույն ուղղություններից են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մաթեմատիկական մոդելավորումը․ Հայաստանի ապագան նոր տեխնոլոգիաներն են, և այդ համատեքստում Սերբիայի հետ հնարավոր է կազմակերպել արդյունավետ համագործակցություն։

Երկու երկրների միջև համագործակցության այլ ոլորտների թվում նախագահն առանձնացրել է տրանսպորտային կապերի ու զբոսաշրջության խթանումը և սննդի արտադրությունը։

Արմեն Սարգսյանը Սերբիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է նաև պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին․ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու, Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարատափ» փառատոն անցկացնելու մտադրության, Գյումրին ու Նովի Սադը քույր քաղաքներ հայտարարելու պայմանավորվածության մասին՝ նշելով, որ Բելգրադի քաղաքապետը ցանկություն է հայտնել նույնպիսի հարաբերություններ ստեղծել Երևանի հետ։

Նախագահը հայտնել է նաև, որ մինչև տարեվերջ Հայաստանում կբացվի Սերբիայի դեսպանատուն, իսկ ՀՀ քաղաքացիները Սերբիա այցելելու հնարավորություն կունենան առանց մուտքի արտոնագրի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+