Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Համաձայն Արարատ Միրզոյանի գրառման՝ նոյեմբերի 5-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ հերթական պլենար նիստը։
«Նոյեմբերի 5-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ հերթական պլենար նիստը (ի դեպ՝ առաջին անգամ ՌԴ տարածքից դուրս), որին կմասնակցեն ոչ միայն Վ.Վոլոդինը և ՀԱՊԿ իմ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ ևս»,–նշել է ՀՀ ԱԺ նախագահը։
Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում
Ոստիկանությունն արգելել է արցախցիների հանրահավաքի մասնակիցներին վրան տեղադրել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։...