Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության բաժինը:
Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է WCIT հարթակը, որը հնարավորություն է՝ քննարկելու տարբեր երկրների հետ համագործակցության հեռանկարները:
Ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների խաղացած կարևոր դերը արդի միջազգային հարաբերություններում հատկապես անվտանգության, դիվանագիտության, մարդկանց հետ շփումների տեսանկյունից:
Վարչապետի խոսքով՝ առաջնային է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար:
Հադիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգի, տեխնոլոգիական և մի շարք այլ ուղղություններով գործընկերային կապերը զարգացնելու հնարավորությունների շուրջ:
«Սամվել Կարապետյանի և Եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, ըստ վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վտանգ է ներկայացնում վարչապետ Նիկոլ...