«Սահմանին իրավիճակը կայուն է և վերահսկելի, լարվածության և միջադեպերի որոշ տարրեր եղել են և կլինեն, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է: Կրակոցների և միջադեպերի քանակը մի փոքր նվազել է: Ճիշտ է, այսօր Տավուշում կրկին կրակոցներ հնչել են Ադրբեջանից, բայց պատասխան կրակից հետո կրակոցները դադարել են»: Այս մասին հոկտեմբերի 8-ին ասուլիսում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ ավելացնելով, որ հակառակորդի բոլոր ագրեսիվ գործողությունները արժանի պատասխան են ստանում:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանեց նաև Հայաստանում վերջերս կատարված ռազմավարական զորավարժությունները՝ անվանելով դրանք «աննախադեպ ոչ միայն մասշտաբով, այլև՝ գործողությունների բնույթով»:
Նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերի գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված էին զորավարժություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






