Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Արտգործնախարարության տեղեկատվական բաժինը:
Ամերիկահայ անվանի բժիշկն իր գոհունակությունն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ իր համար պատիվ է վերադառնալ Հայաստան և հանդիպել ՀՀ Նախագահի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կալիֆորնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների փոխգործակցության հնարավորություններին:
Մեծ նշանակություն է տրվել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայաստանյան գործընկերների հետ համագործակցությանը և համատեղ ծրագերի իրականացման հնարավորություններին:
Փաշինյանը պարզաբանել է հոգևորականների մասին ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ ստանալու վերաբերյալ իր խոսքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հոգևորականների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին իր հայտարարությունը: Facebook-յան իր էջում գրառման...