Այսօր՝ հոկտեմբրի 9-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում ընթանում է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ինչպես նաև ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մի շարք դասախոսներ և փորձագետներ։
Խորհրդաժողովի ընթացքում վարչապետն իր ողջույնի խոսքում նշեց,որ իրենց նմանօրինակ հանդիպումների շարքը դառնում է ավանդական և դա միայն խրախուսելի է։
«Այսօրվա օրակարգում ոչ միայն տնտեսագիտական կամ տնտեսական հարցեր են ներառված, այլ նաև հարակից մի շարք հարցեր, որոնք ևս շատ կարևոր են»- նշել է վարչապետն իր ելույթում։
Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև տնտեսագիտական հարցերի քննարկումներին՝ նշելով. «Տնտեսագիտությունը, ցավոք կամ բարեբախտաբար, անճիշտ գիտություն է, և դուք կարող եք հանդիպել երկու Նոբելյան մրցանակակիրների, ովքեր բացառում են միմյանց գոյության իրավունքը»:
Վարչապետը նշեց, որ նմանօրինակ հանդիպումներն ավելին մեծ էներգիա են տալիս տնտեսական զարգացման և ընդհանրապես պետության զարգացման իրենց մտածումներին՝ հավելելով , որ հանրային սպասումներն ու ակնկալիքները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ուղղակի չոր թվերն և թվերի համադրությունները։
«Մենք անընդհանատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում կամ ընդհանրապես երկրի զարգացման հիմքում թերևս արժե տնտեսական զարգացում և զարգացում տերմինները չտարանջատել, քանի որ դրանք նույնն են։ Հայաստանի զարգացման հիմքում մենք տեսնում ենք անհատի ջանքը, անհատի մոտեցումն ու ընկալումը։ Կարծում եմ՝ 2019 թվականը և ընթացիկ տնտեսական իրավիճակն ու ցուցանիշները, որոնք մենք ունենք, գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը»- ասել է վարչապետը։
Վարչապետը իր ելույթի վերջում ընգծեց նաև , որ կան բավականին կանոնակարգումների կարիք ունեցող հարցեր հարցեր՝ տնտեսական գործունեության մեջ ներգրավված մարդկանց և սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականները, որոնք իհարկե իշխանությունների համար առաջնահերթություններ են և ունեն գաղափարական նշանակություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






