Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում այսօր կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստը։ Նիստի ընթացքում որոշում է կայացվել աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Համաձայն Արծրուն Հովհաննիսյանի գրառման՝ նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցեւմ տրամադրել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի համար:
«Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»,- նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






