Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմի ուշադրության կենտրոնում են սիրիական այն համայնքները, որտեղ հայ բնակչություն կա:
«Այս պահին հանձնարարական կա՝ քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցադրել: Անվտանգության խորհրդի գրասենյակում ավելի մանրամասն քննարկումները կմշակենք ու օրվա վերջին ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի Զինված ուժերը ներխուժել են Սիրիայի հյուսիս-արևելքում և սկսել են «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






