Հայաստանի և Նիդերլանդների խորհրդարանականները ձևավորել են միջխորհրդարանական բարեկամության խումբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նման խումբ ձևավորվում է հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ: Բարեկամության խմբի կազմում կընդգրկվեն քաղաքական գործիչներ, գործարարներ, ինչպես նաև մշակութային և գիտակրթական ոլորտի գործիչներ:
Հաղորդվում է, որ հայկական կողմից Խումբը կգլխավորի Ալեն Սիմոնյանը, իսկ Նիդերլանդական կողմից ՝ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ, Քրիստոնեական միություն կուսակցության ներկայացուցիչ Ջոել Ֆորդեվինդը:
Նշվում է նաև, որ Նիդերլանդները նման խմբեր ձևավորում է սովորաբար միայն իր անմիջական հարևանների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






