Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Համաձայն ՄԻԵԴ-ի տարածած հայտարարության՝ ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար ժամկետները։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքի դիմումը ՄԻԵԴ-ը ստացել է 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ՝ հոկտեմբերի 2-ին Մեծ պալատի հանձնաժողովի կողմից այն վարույթ է ընդունվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






