ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել։
Սահմանադրական դատարանի աշխատակազմը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակի օրենքով սահմանված ժամկետներում։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը ՍԴ դատավոր/անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ դիմելու նախագիծն ընդունել էր հոկտեմբերի 4-ին՝ 98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






