Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը հնարավոր է կայանա դեկտեմբերին Սլովակիայում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը հնարավոր է կայանա դեկտեմբերին Սլովակիայում

«Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը մարդասիրական օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպման ժամանակ»: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է « Արցախպրես»-ը։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև ռազմագերիների խնդիրներին առնչվող հարցեր։ Այս առումով մենք որոշակի նկատառումներ ունենք, աշխատանքը շարունակվում է։ Վերջերս մենք Ժնևում այս թեման քննարկել ենք Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերի հետ ։Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, ապա երկու երկրների արտգործնախարարների համաձայնության դեպքում մենք նախատեսում ենք կազմակերպել նրանց հանդիպումը այս տարվա դեկտեմբերին՝ Սլովակիայի մայրաքաղաք`Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակներում», — ասել է Իգոր Պոպովը։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Իլհամ Ալիևի հայտնի հայտարարությունն այն մասին, որ «Արցախն Ադրբեջան է», Պոպովը նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն իր գնահատականն է տվել այդ հարցի վերբարյալ:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+