Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առաջարկներ է ստանում՝ որպես հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչներին այլընտրանք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դուք մեզ ինքնաթիռներ չեք տվել, այլընտրանքները պատրաստ են, առաջարկությունները ստանում ենք», — նշել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Սպիտակ տունը հայտարարության էր տարածել, ըստ որի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի որոշումը անհնարին է դարձնում նրա հետագա մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին:
Հավելենք, որ օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահը Մոսկվա կատարած իր այցից հետո հայտարարել էր, որ չի բացառում F-35-ի փոխարեն Սու-35-ի և Սու-57-ի գնման հնարավորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






