• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Մայիս 2025 22:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որեւէ երկիր կամ առանձին սուբյեկտ, այլ ……. Միքայել Մինասյան

«Հրապարակ» թերթը հրապարակել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը Հայաստանի Հանրապետության վարչապետի կառավարման ոճի վերաբերյալ

Քաղաքականություն,
10 Հուլիս 2019 09:08
ShareShareShare
Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որեւէ երկիր կամ առանձին սուբյեկտ, այլ ……. Միքայել Մինասյան
telegram

«Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որևէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի եւ պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։
Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նրա կառավարչական ոճում և սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչև մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների եւ նրանց, ովքեր թերթ չեն կարդում:
Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար և պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։

Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել նույն օրակարգով, որտեղ յուրաքանչյուր օրը պետք է բաղկացած լինի մի քանի կարևոր ինֆորմացիոն ժանրերից.

• Օրվա բացահայտում. պետք է լինի կոռումպացված որևէ նախկին պաշտոնյայի ձերբակալություն՝ հափշտակված կամ թալանված հնարավորինս տպավորիչ գումարով։ Կարևոր չէ՝ սուտ թե ճիշտ, կարևոր չէ, որ հափշտակության փաստը կամ գումարի չափը կարող է չապացուցվել, որ կալանքը կարող է չհիմնավորվել, կարևոր չէ՝ գումարը վերադարձվում է, թե ոչ, կամ՝ ինչ տարբերակներով ու որտեղ և ում է վերադարձվում։ Պետք է օրվա լրահոսում դա ապահովել և վերջ։
• Օրվա սելֆի. ամեն օր մեկի հետ՝ շաբաթ երեկոյան՝ Սերժ Թանկյանի, կիրակի՝ Քիմ Քարդաշյանի, երկուշաբթի՝ Ալեքսիս Օհանյանի, երեքշաբթի՝ գոնե Տիգրան Մանսուրյանի, եթե ուրիշ հետաքրքիր մարդ չկա։
• Օրվա փառատոն. լրահոսը պետք է չդադարի հավաքների պակասից՝ օղու փառատոն, ընկույզի, կոշիկի, գինու, կենացի, ղավուրմայի, լավաշի, դրոնների, հարդ-դրայվերի և այլն։ Կարեւոր է, որ մարդիկ հավատան՝ երկրում շարժ կա։ Սակայն կարևոր չէ՝ արդյոք արտահանման նոր հեռանկարներ բացվում են, նոր ներդրողներ գալիս են, նոր աշխատատեղեր բացվում են։
• Օրվա հերոս. այստեղ կա նրբություն։ «Հայկական ժամանակ» երկրում հերոսները մշտապես նույնն են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը: Բայց մշտական հերոսները պիտի ամեն օր «փոքր հերոսներ օծեն», որ անընդհատ ընդգծվի իրենց վեհությունը:
• Օրվա թիվ. պետք է միշտ խոսել աճի մասին։ 10 տոկոսով աճել է զբոսաշրջության լեռնատիեզերական ենթաճյուղը։ Ու կարեւոր չէ, որ ընտրվում են երկու տարբեր ժամանակահատվածներ, սխալ մեթոդաբանություն կամ համատեքստից լրիվ հանված ցուցանիշներ։
• Օրվա խոչընդոտ. միշտ պետք է հակահերոս կամ հակաերևույթ, որը խանգարում է առաջընթացին։ «Մինչև չլինի նոր խորհրդարան, ներդրումներ չեն լինի»։ Եվ այդ տրամաբանությամբ՝ մինչև չլինեն նոր մարզպետներ, մինչև դատական համակարգը չփոխվի, մինչև Հրայր Թովմասյանը հրաժարական չտա։

Ու հենց այս տրամաբանությամբ և 24-ժամյա շղթայով Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը` առանց որևէ ռացիոնալության եւ հետևողականության։ Որովհետև, երբ նրան հիշեցնում են իր նախորդ օրվա, ամսվա կամ տարվա ասածն ու արածը, նա անկեղծ չի հասկանում, թե ինչու։

Այստեղ ամենամեծ դրաման այն է, որ պետությունն իրականում չունի ոչ միայն ռազմավարություն, այլև նպատակ։ Մի բան է կոնստանտ. Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել «ՀԺ»-ի խմբագիր, հիմա՝ «Երկիր-ՀԺ»-ի վարչապետ։ Իսկ հետո ի՞նչ է լինելու երկրի հետ հարցին չկա պատասխան։

Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որևէ հարց լուծել 24-ժամյա ցիկլի մեջ, ուրեմն դա իրեն հետաքրքիր չէ։ Նաև՝ «ընթերցողին»:
Ամուլսարի հարցում նա մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը…

Նիկոլ Փաշինյանը փորձեց 24-ժամյա ցիկլով լուծել Արցախի խնդիրը՝ մի քանի անգամ կրկնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջը։ Եվ մի հարցրեք՝ hիմա Դուք պնդո՞ւմ եք Ստեփանակերտի մասնակցությունը, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա մեկ տարի առաջվա հայտարարություն էր։ Ի՞նչ կարևոր է՝ ինչ էր պնդում։ Կարևոր է, թե հիմա ինչ է ասում։ Ու եթե կա հակասություն, ուրեմն դուք եք սխալ հասկացել։
Կամ կարող է պնդել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Լավ վերնագիր, լավ արձագանք, հանրահավաքի լավ կոչ։ Ի՞նչ կարևոր են հետևանքները։ Եթե ստիպված եղավ՝ վերջին էջում հերքում կտա։
Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու։ Կարևոր է, թե այսօր ինչ է կատարվում։

Այս ընթացքում սահուն ամրապնդվում է անհատի պաշտամունքը։ Եվ ինչպես բոլոր դիկտատուրաների դեպքում է լինում, այն ստեղծվում է նոր աստծո շուրջ։ Այդ պատճառով բոլոր հին կրոնները վերացվում են։ Եվ հենց այդ հարցում է առաջին իսկ օրվանից խանգարում Հայ առաքելական եկեղեցին, իսկ շատ շուտով կխանգարեն նաև մնացած բոլորի հավատավորները։ Դրա պատճառով է, որ եկեղեցու դեմ հարձակումները չեն դադարում։ Եվ չեն դադարի երբեք, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որևէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:
Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարևոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը եւ լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։
Ու կկանգնեն բոլորը: Որովհետև մարդիկ դառնում են քաղաքացի, ազգը՝ պետություն, երբ պայքարում են իրենց ներսում ձևավորվող դիկտատուրայի դեմ։ Հենց այդժամ մարդիկ կդառնան քաղաքացի ու կպայքարեն ժողովրդավարության համար։ Իսկ մինչ այդ՝ ամեն օր` առավոտյան 9-ին, մեզ վիճակված է ապրել Երկիր-«Հայկական ժամանակում», որտեղ գլխավոր խմբագիր-վարչապետը, ըստ օրվա դեղին օրակարգի, պետք է որոշի՝ ում է ձերբակալում, ում է խայտառակ անում, ինչով է հպարտանալու և ում հետ է սելֆի անելու»։
Միքայել Մինասյան. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան

telegram

Առնչվող Նորություններ

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ «վճռորոշ փուլի» մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության ռիսկը պահպանվում է. Ռուբիո

21 Մայիս 2025 20:52

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել այն, Սենատում լսումների ժամանակ...

Փաշինյանը Լավրովի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը Լավրովի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

21 Մայիս 2025 20:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր,...

Խաչատուրյանը և Լավրովը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Խաչատուրյանը և Լավրովը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

21 Մայիս 2025 19:24

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր,...

Մենք կողմ ենք Փաշինյանի իմփիչմենթին, պետք չէ անլրջացնել այն․ Սերժ Սարգսյան

Եթե կցանկանան «քավորությունն» ու փողոցային պայքարը շարունակել, կմիանանք․ Սարգսյան

21 Մայիս 2025 18:37

Մենք կողմ ենք Փաշինյանի իմփիչմենթին, պետք չէ անլրջացնել այն․ Սերժ Սարգսյան

Մենք կողմ ենք Փաշինյանի իմփիչմենթին, պետք չէ անլրջացնել այն․ Սերժ Սարգսյան

21 Մայիս 2025 18:10

Իմ բառապաշարում «կոնտրոլի տակ» արտահայտություն չկա․ Սարգսյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Իմ բառապաշարում «կոնտրոլի տակ» արտահայտություն չկա․ Սարգսյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

21 Մայիս 2025 17:50

Ավելին
  • Լուրեր
Օմանում ավարտվել է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երրորդ փուլը

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին

21 Մայիս 2025 21:25
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ «վճռորոշ փուլի» մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության ռիսկը պահպանվում է. Ռուբիո

21 Մայիս 2025 20:52
Փաշինյանը Լավրովի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը Լավրովի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

21 Մայիս 2025 20:19
Խաչատուրյանը և Լավրովը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Խաչատուրյանը և Լավրովը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

21 Մայիս 2025 19:24
«Հերթերը շատ են», «ազատականացում մոտ ապագայում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին

«Հերթերը շատ են», «ազատականացում մոտ ապագայում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին

21 Մայիս 2025 19:02
Մենք կողմ ենք Փաշինյանի իմփիչմենթին, պետք չէ անլրջացնել այն․ Սերժ Սարգսյան

Եթե կցանկանան «քավորությունն» ու փողոցային պայքարը շարունակել, կմիանանք․ Սարգսյան

21 Մայիս 2025 18:37
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ քաղաքացիներ բերման չեն ենթարկվել. ՆԳՆ

ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ քաղաքացիներ բերման չեն ենթարկվել. ՆԳՆ

21 Մայիս 2025 18:30
Մենք կողմ ենք Փաշինյանի իմփիչմենթին, պետք չէ անլրջացնել այն․ Սերժ Սարգսյան

Մենք կողմ ենք Փաշինյանի իմփիչմենթին, պետք չէ անլրջացնել այն․ Սերժ Սարգսյան

21 Մայիս 2025 18:10
Թույլ տվեք մարդասիրական օգնության մուտքը Գազա. Հռոմի պապի կոչը

Թույլ տվեք մարդասիրական օգնության մուտքը Գազա. Հռոմի պապի կոչը

21 Մայիս 2025 17:58
Իմ բառապաշարում «կոնտրոլի տակ» արտահայտություն չկա․ Սարգսյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Իմ բառապաշարում «կոնտրոլի տակ» արտահայտություն չկա․ Սարգսյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

21 Մայիս 2025 17:50

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Մայիս 2025 17:34
Սպիտակում տեղի ունեցած 17-ամյա քաղաքացու սպանության գործով մեկ անձ է կալանավորվել․ ՔԿ

Հանցավոր կազմակերպությունը Հայաստանի բանկերից շուրջ 119 մլն դրամ է հափշտակել․ ՔԿ

21 Մայիս 2025 17:11
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (ուղիղ)

21 Մայիս 2025 16:59
Լավրովի ելույթը՝ Երևանում ռուսական բուհերի դասախոսների ու փորձագետների հետ հանդիպմանը (ուղիղ)

Լավրովի ելույթը՝ Երևանում ռուսական բուհերի դասախոսների ու փորձագետների հետ հանդիպմանը (ուղիղ)

21 Մայիս 2025 16:35
ՔԿ-ն չի հաշվառում, թե Արցախի քանի համայնքապետ է որպես մեղադրյալ անցնում քրգործերով

ՔԿ-ն չի հաշվառում, թե Արցախի քանի համայնքապետ է որպես մեղադրյալ անցնում քրգործերով

21 Մայիս 2025 16:28
Լավրովը Երևանին խաղաղության պայմանագրի ստորագրման դժվարությունները հաղթահարելու համար օգնություն է առաջարկել

Լավրովը Երևանին խաղաղության պայմանագրի ստորագրման դժվարությունները հաղթահարելու համար օգնություն է առաջարկել

21 Մայիս 2025 15:31
«Խաղ՝ զրոյական արդյունքով»․ Լավրովը՝ Կովկասում ԵՄ ազդեցության ընդլայնման մասին

«Խաղ՝ զրոյական արդյունքով»․ Լավրովը՝ Կովկասում ԵՄ ազդեցության ընդլայնման մասին

21 Մայիս 2025 15:12
Լավրովը հայտարարել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում հանդիպման նախապատրաստման մասին

Լավրովը հայտարարել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում հանդիպման նախապատրաստման մասին

21 Մայիս 2025 14:59
Հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

Հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

21 Մայիս 2025 14:46
Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել․ Արարատ Միրզոյան

Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել․ Արարատ Միրզոյան

21 Մայիս 2025 14:24
Ղարաբաղում ռուսական զենքն օգտագործել են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը. Լավրով

Ղարաբաղում ռուսական զենքն օգտագործել են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը. Լավրով

21 Մայիս 2025 14:14
Քաղաքացիներն առանց Վրաստանի դեսպանատան պատասխանին սպասելու փակել են հարակից ճանապարհը

Քաղաքացիներն առանց Վրաստանի դեսպանատան պատասխանին սպասելու փակել են հարակից ճանապարհը

21 Մայիս 2025 14:11
Չորս ամսից խաղողի մթերման սեզոնն է, նորից պետք է արտահանման դռները փակեն․ Մակարյան

Չորս ամսից խաղողի մթերման սեզոնն է, նորից պետք է արտահանման դռները փակեն․ Մակարյան

21 Մայիս 2025 14:06
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի՝ 2020-ի նոյեմբերի հրադադարի տեքստից ԼՂ հարցը գիտակցաբար էր դուրս թողնվել․ Լավրով

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի՝ 2020-ի նոյեմբերի հրադադարի տեքստից ԼՂ հարցը գիտակցաբար էր դուրս թողնվել․ Լավրով

21 Մայիս 2025 14:01
ՌԴ-ն ընդգծել է ԼՂ-ի պատկանելիությունն Ադրբեջանին, ՀՀ-ն այս մոտեցումը չի վիճարկում․ Միրզոյան

ՌԴ-ն ընդգծել է ԼՂ-ի պատկանելիությունն Ադրբեջանին, ՀՀ-ն այս մոտեցումը չի վիճարկում․ Միրզոյան

21 Մայիս 2025 13:54
Չենք պատրաստվում վերաֆորմատավորել ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները․ Միրզոյան

Չենք պատրաստվում վերաֆորմատավորել ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները․ Միրզոյան

21 Մայիս 2025 13:46
Պատկերացնո՞ւմ եք՝ միանգամից 500 աշխատող ազատվի աշխատանքից․ Ամարյան

Պատկերացնո՞ւմ եք՝ միանգամից 500 աշխատող ազատվի աշխատանքից․ Ամարյան

21 Մայիս 2025 13:28
Ասում են՝ հայտարարագիր գրենք, ի՞նչ գրենք և որտե՞ղ, եթե գործազուրկ ենք․ կոնյակի գործարանի աշխատակից

Ասում են՝ հայտարարագիր գրենք, ի՞նչ գրենք և որտե՞ղ, եթե գործազուրկ ենք․ կոնյակի գործարանի աշխատակից

21 Մայիս 2025 13:24
Ունենք աշխատակիցներ, որոնք հենց հիմա գործազրկության եզրին են․ Ներսիսյան

Ունենք աշխատակիցներ, որոնք հենց հիմա գործազրկության եզրին են․ Ներսիսյան

21 Մայիս 2025 13:19
Հաջորդ անգամ ավելի շատ մարդ կհավաքվի, բեռնատարները մեկ ամսից ավելի կանգնած են․ Սարգսյան

Հաջորդ անգամ ավելի շատ մարդ կհավաքվի, բեռնատարները մեկ ամսից ավելի կանգնած են․ Սարգսյան

21 Մայիս 2025 13:11
Օմանում ավարտվել է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երրորդ փուլը
Աշխարհում

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին

21 Մայիս 2025 21:25

Մայիսի 23-ին Հռոմում կկայանան Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցություններ, հայտնել է Օմանի արտաքին...

ԿարդալDetails
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ «վճռորոշ փուլի» մասին
Տարածաշրջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության ռիսկը պահպանվում է. Ռուբիո

21 Մայիս 2025 20:52

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել այն, Սենատում լսումների ժամանակ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ