Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:29

Մամուլի տեսություն. Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը, Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամն է

Մամուլի տեսություն. Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը, Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են իշխանական խմբակցության պատգամավորների հետ համատեղ հանդիպել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիե Մքալիստերի պատվիրակության հետ։ Չնայած ի սկզբանե օրակարգը եղել է այնպիսին, որ եվրոպացի պատգամավորները պետք է ՀՀ ԱԺ-ի հետ ընդհանուր հանդիպում ունենային, այսինքն՝ խորհրդարանական ղեկավարությունը պետք է որոշեր՝ ընդդիմությունից որ պատգամավորը պետք է մասնակցի հանդիպմանը։ Սակայն մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրները պատվիրակությանն առաջարկել են առանձին հանդիպել տարբեր խմբակցությունների հետ։ Ասել են, որ այդ ձեւաչափն ավելի արդյունավետ կլինի։ Առաջարկը չի մերժվել, եւ այսօր ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն պատվիրակության հետ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին կհավաքվեն՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է: Նշենք, որ նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: Ուշագրավ է, սակայն, որ Ազգային ժողովն արդեն արձակուրդում է գտնվում: Դրանից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել, որով պատգամավորներին արձակուրդ էր տրամադրել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ մարդու իրավունքների պաշտպաններն այսքան ձեւական չէին, պարբերաբար ցավեցնում էին իշխանություններին՝ իրենց զեկույցներով, հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամը եղավ։ Նա գյուղերում ջրի բացակայության, գենդերային անհավասարության, միգրացիայի հետ կապված է հայտարարություններ անում։ Բունդեսթագի պատվիրակությանն է ընդունում, ՌԴ օմբուդսմենի հետ տեսակապով շփվում։ Համարձակությունը բավարարում է միայն Ադրբեջանում պահվող գերիների մասին խոսելու համար, իսկ Հայաստանում ապօրինի կալանքի տակ գտնվողների մասին լռում է։ Նրան չի հուզում, որ Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն անհիմն մեղադրանքով 7-8 ամիս բանտում է, որ Ավետիք Չալաբյանի եղբորը հետապնդում են, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանիում ճգնաժամ առաջացրած իշխանությունները մտադրություն ունեն այդ ճգնաժամը լուծել արտահերթ ընտրություններով։ Ինչպես հայտնի է՝ մոտ երկու ամիս առաջ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել Արկադի Փելեշյանը՝ Ական, իսկ ավագանու երկու խմբակցությունները՝ կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ն ու «Հայրենիք» կուսակցությունը, բոյկոտում են ավագանու նիստերը, ու քվորում չի ապահովվում, ինչի հետեւանքվ հնարավոր չի լինում հաստատել համայնքի բյուջեն, ինչպես նաեւ մի շարք սուբվենցիոն ծրագրերի հայտերը։ Թվում էր, թե նախօրեին վարչական դատարանը կվերացնի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստեր հրավիրելու արգելքը, եւ ավագանու նիստ կկայանա, ու 2 խմբակցությունն Ասլանյանին կընտրի համայնքի ղեկավարի պաշտոնում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+