Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկը և այնտեղ տեղադրել «Ղարաբաղն Ադրբեջան է» վերտառությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել , «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Օգտատերը նշել է, որ 2 ժամից ավելի այդ գրառումը չի հեռացվել։
Անդրադառնալով անվտանգության հարցին` նշել է, որ պետական կայքերի անվտանգության ապահովումը ԱԱԾ գործառույթն է։
Հավելենք, որ գրառումն արդեն հեռացված է ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքէջից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






