Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի խորհրդի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Զարեհ Սինանյանի ֆեյսբուքյան էջը։
Հանդիպման ընթացքում քննարկման է դրված եղել Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև համապատասխան գործողությունների ծրագրի մշակման անհրաժեշտությունը, եթե ռազմական նման ֆորս-մաժորային իրավիճակները կրկնվեն ռիսկային այնպիսի գոտիներում, որտեղ կան նաև հայկական համայնքներ:
Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում տեղեկացրել է նաև հաջորդ տարի նախատեսված երեք ֆորումների մասին, որոնց նպատակն է նպաստելՀայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի մասնագետների ներուժը ներգրավել հայրենիքի զարգացման և հայրենադարձության գործում:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանում և Լոս Անջելեսում կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






