ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է Ամուլսարի հարցով քրեական գործին և դրա շրջանակներում ներգրավված անձանց։
Հայկ Գրիգորյանը նշել է, որ է Ամուլսարի հարցով քրեական գործը վարույթ են ընդունել անցյալ տարի։
«Խնդիրը հետևյալն է, Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ն իր հերթին շահագրգիռ մարմիններին է ուղարկում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ի հաշվետվություն:
Այդ շահագրգիռ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացություն ստանալուց հետո նոր իրենք եզրակացություն են կազմում, ուղարկում նախարարին՝ միայն հաստատման»,- ասել է Գրիգորյանը։
Անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նոր պաշտոնում նշանակման հարցին՝ Հայկ Գրիգորյանը նշել է, որ Կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, և նրա պաշտոնը պարզապես վերանվանվել է:
Հայկ Իվանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Յուրա Իվանյանի և Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապին՝ նշելով․
«Ծառայողական քննությունն ընթացել է, դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ նույնիսկ կապ չի ունեցել: Քրեական դատավարության օրենսգրքում հստակ նշվում է, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է բացարկ հայտնի կամ ինքնաբացարկ: Իրենց այդ ազգակցական կապի աստիճանը նշված չէ, դրա համար զուտ իրավական առումով խնդիր չունենք, խախտում չկա այդտեղ»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության ռիսկը պահպանվում է. Ռուբիո
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել այն, Սենատում լսումների ժամանակ...