ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով որպես մեղադրյալ է ներգրաված 2008թ.մարտի 1-2-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով, նախօրեին մեկնել է Գերմանիա ՝ բուժման նպատակով: Այս մասին հայտնում է « News.am»-ը՝ վկայակոչելով Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել էր Օհանյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սեյրան Օհանյանին թույլ տալով բուժման նպատակով մեկնել Գերմանիա:
Նշենք, որ պաշտպանության նախկին նախարարի համար, որպես խափանման միջոց է ընտրվել, ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Սեյրան Օհանյանը Հայաստան կվերադառնա նոյեմբերի 4-ին ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






