Տիգրանն Ավինյանն անդրադարձել է Սարհատ Պետրոսյանի հրաժարականին: Նա, մասնավորապես նշել է, թե ինչ խնդիրներ են եղել մինչ հրաժարականը. «Նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ, որը հանդիսանում է իմ խորհրդականը, նաև ներկա Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ։ Ընդհանուր առմամբ, ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,-ասաց Ավինյանը:
Անդրադառնալով ՝ «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մասին Պետրոսյանի հայտարարությանը, Ավինյանը նշեց,որ «պարոն Պետրոսյանի այս հայտարարությունը իր համար էլ էր նորություն:
Ի պատասխան Պետրոսյանի հայտարարությանը, թե քաղաքաշինության ոլորտում հետընթաց կա,Ավինյանն ասաց. «Կարծում եմ, որ նա, չլինելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին։ Դժվար թե հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, այդպես չէ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






