Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչաապետի որոշման մեջ։
Նշենք, որ Արտակ Նահապետյանն ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 28-ին։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կապամոնտաժի վրանն ու կտեղափոխվի ներկայացուցչություն
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ընդունել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը՝ հեռացնել «Ազատության» հրապարակում տեղադրված վրանը և տեղակայվել Արցախի...