Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է․ Անդրանիկ Քոչարյան

Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է․ Անդրանիկ Քոչարյան

Նաիրի Հունանյանը, իհարկե, կարող է դիմել իրավական պայմանական վաղաժամկետ ազատման համար, բայց նա 20 տարի ուշացել է: Եթե Նաիրի Հունանյանն ունի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա բացահայտել հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունները, ապա նա կարող է դա անել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի կողմից ներկայացված պայմանական վաղաժամկետ ազատման մասին դիմումին։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Նաիրի Հունանյանը դեռևս 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որպեսզի իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը մեղմվեր, եթե համագործակցեր նախաքննական մարմնի հետ։

«Եթե Նաիրի Հունանյանն ասելիք ունի, թող հանդես գա ասելիքով»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+