ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ միջնորդել է, որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ առաջարկելով 230 մլն դրամ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին:
Գագիկ Խաչատրյանը ներկա չէր դատական նիստին:
Երեմ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ նաև ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ նշելով, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։
Խաչատյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը դատարանը նույնպես մերժել է:
Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալը վիրահատվել է Գերմանիայում:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ նիստին ներկա դատախազները, քննչական մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փաստարկները, թե ինչու Խաչատրյանը պետք է մնա կալանքի տակ:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատախազներն ու քննչական մարմնի ներկայացուցիչները նշել են, որ ՊԵԿ նախկին նախագահի կալանքը պետք է երկարաձգվի ևս 2 ամսով։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ի երեկոյան:
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...