Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները վերաբերում են նաև Սիրիայի հայության անվտանգության հարցերին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։
ՀՀ վարչապետը նշել է, որ այս հանգամանքն ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը:
«Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,- ասված է ՀՀ վարչապետի գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






