«Տաշիր» ըներությունների խումբը՝ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նախատեսում է նոր ներդրումներ իրականացնել։ Այս մասին այսօր՝ «Հաղթանակ» ենթակայանի բացման հանդիսավոր արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ունի:
«Իշխանությունների հետ միասին աշխատում ենք, նոր նախագծեր էլ ենք անում: Նոր ներդրումների մասին էլ հերթով կտեղեկացնենք»,-ընդգծել է «Տաշիր» ըներությունների խմբի նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






