ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը ՀՔԾ-ում ավարտվել է։ Հարցաքննությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ իր քրեական կարգավիճակի մասին ինքն էլ տեղյակ չի։ Այս մասին հայտնում է shantnews.am-ը
«Իմ կարգավիճակը չգիտեմ էլ ինչ է»,-նշում է Արա Բաբլոյանը։
Բաբլոյանն հավելել է, որ ՀՔԾ-ում հստակ պատասխանել է բոլոր հարցերին և կարծում է, որ իր գործունեությունը եղել է օրենքի սահմաններում:
«Որևէ խախտում չեմ արել, դուք հավատո՞ւմ եք ինձ: Որևէ մեկը, ով ինձ ճանաչում է, չի էլ կարող պատկերացնել, որ ես կարող եմ առանց դիմում տեսնելու թուղթը … Մնացածը կասի իմ փաստաբանը»,- նշել է նա:
Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը իր հերթին նշել է, որ հարցը դեռ նախաքննության փուլում է՝ նախաքննական գաղտնիքի ռեժիմում և թուլտվություն խնդրել՝ չպատասխանելու շատ հարցերի։
Արամ Վարդևանյանը հայտնել է միայն, որ կարգավիճակի փոփոխություն չի կատարվել․ Արա Բաբլոյանը գործին ներգրավված է կասկածյալի կարգավիճակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






