ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելք է դրվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը։
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելք է դրվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա՝ քննության շահերից ելնելով։
Նշենք, որ հոկտեմբերի 25-ի երեկոյան ԶԼՄ-ներում Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Արսեն Բաբայանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






