ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին հարգանքի տուրք է մատուցել 1999 թ. այս օրը Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Վարչապետը խորհրդարանականների և զոհվածների հարազատների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել խորհրդարանի բակում գտնվող հուշակոթողին:
Վարչապետը զրուցել է նաև Վազգեն Սարգսյանի եղբոր ՝ Արամ Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի որդու ՝ Ստեփան Դեմիրճյանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






