Պաշտոնական այցով այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայաստան կատարած այցի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարը կայցելի ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան։
Սերգեյ Շոնգուն ու Դավիթ Տոնոյանն առանձնազրույց կունենան, այնուհետև տեղի կունենա երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:
Սերգեյ Շոյգուն կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






