Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման վերաբերյալ՝ դատատապարտելով այն:

«Մենք մերժում ենք «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրված թիվ 296 փաստաթուղթը: Քաղաքական նկատառումներով ընդունված այդ որոշումը որևէ առնչություն չունի պատմության և իրավունքի հետ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ այս որոշումը Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար չունի որևէ վավերականություն: Բանաձևի այս նախագիծը չի ենթադրում որևէ իրավական պարտավորություն և այլ բան չէ, քան ԱՄՆ-ի հայկական լոբբիին և Թուրքիայի դեմ գործող շրջանականերին գոհացնելու նպատակով արված քաղաքական քայլ»:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը կբարդացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները։

«Անկասկած այս որոշումը ստվեր է գցում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի վարկանշի վրա և բացասական է անդրադառնալու Թուրքիայի հասարակությունում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալումներին»,- ասվել է հայտարարության մեջ։

Շեշտվում է այն հանգամանքը, որ եթե որոշ ուժեր, չկարողանալով Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը կանխել, կարծում են, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել Անկարայից, ապա սխալվում են:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս անդրադարձել է այս բանաձևին՝ նշելով, որ այս ամոթալի որոշումն այնպիսի մարդիկ են ընդունել, որոնք պատմությունն օգտագործում են քաղաքականության համար, մեր կառավարության ու ժողովրդի համար այս որոշումը հավասար է զրոյի։

Չավուշօղլուն նշել է նաև, որ այս որոշումը հակասում է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային իրավունքին ու կասկածի տակ է դնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի սկզբունքները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+