Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Դավիթ Տոնոյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը։
Երկուստեք հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության և առկա հակամարտությունների կարգավորմանը վերաբերող այլ հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






